Рубрика: հայրենագիտություն

Հայերի հին և նոր Ամանորը

  1. Իմ մայրիկի ընտանիքում ընդունված էր որ բոլոր ազգականները հավաքվում էիր գերդաստանի մեծի տանը և նշում էին բոլորով: Հայրիկիս ընտանիքը միշտ նշում էր տանը, իրար հետ, իսկ մյուս օրը գնում էին գերդաստանի մեծի տուն: Մեր տանը մենք նշում ենք իրար հետ, ընտանիքով:
  2. Նախ նշեմ, որ հին հայերի Նոր Տարին տարբերվում էր ավանդական սովորույթներով և համեստ սեղանով: Կարևոր նշանակություն ուներ 7 թիվը: Դրա համար ամեն ինչ պատրաստում էին 7 տեսակի: Ավելի ուշ սեղանին պարտադիր հայտբնեց Ն տառով սկսվող ուտեստները՝ նագածաղիկ, նուռ, նուշ և այլն: Հնում հայերը աճեցնում էին կլորաձև ցորեն, և այդ ցորենից պատրաստում էին գաթա: Այդ գաթայի մեջ դնում էին կոճակ, կոպեկ կամ ոսկոր: Գաթան կիսում էին կամ 12 մասի, տարվա ամիսների քանակով, կամ ընտանիքի անդամների քանակով: Ում ընկներ այդ կոճակը կամ կոպեկը նրան սպասում էր հաջողակ տարի: Գաթան զարդարում էին եկեղեցու պատկերով: Ուտեստներից էին նաև անուշ ապուրը, տարբեր տեսակի գաթաները, տարեհացը, չիրը, և գինին: Մեկ ուտելիք եկել է դեռ շատ հին ժամանակներից դա պասուց տոլման է: Այսօր հայերի մոտ ավանդական է համարվում խոզի բուդը, որը ի դեպ ես չեմ սիրում: Նաև կան սալատներ, հնդկահավ, տոլմա, ձկնեղեն, չիր, աղանձ, միրգ, տարբեր կոնֆետներ, տորթեր, խուրմա, և բազմաթիվ խմիչքներ: Այսօրվա Ամանորյա սեղանը շատ ճոխ է նախկինների հետ համեմատած:
  3. Մայրիկս միշտ ցանկացել է նվեր տիկնիկներ: Իսկ հայրիկս ցանկացել է նկարչական պարագաներ և կոնստրուկտորներ: Ես ու քույրիկս միծտ ուզում ենք պուճուր տիկնիկներ: Այս տարի ես ունեցա այդ տիկնիկների ամեն ինչը, նույնիսկ նրանց շատ մեծ տունը իր ամբողջ կահույքով, վերելեկով և լողավազաններով:
  4. Իմ երազանքը միշտ եղել է նույնը: Երբ ես նշեցի Ամանօրը Ամերիկայում, ես ցանկանում եմ որ մենք ապրենք այնտեղ: Իսկ ավանդական դիմավորելու վայրը մեր տունն է:
  5. imag7098imag7064imag7154
  6. Միշտ դիտում էին «Երալաշ», «Օգոնյոկ», ֆիլմերից «Բաղնիքդ անուշ», մոիլտերից «Նու պագադի և Վիննի Պուխ»: Իսկ մենք նայում ենք ֆիլմերից «Տանը Մենակ», «Հարի Փոթեր» բոլոր սերիաները, և այլ մանկական կինոներ և մուլտեր:
  7. Ժամանակակից դրականներից է այն որ Ձմեռ Պապը հիմա բերում է շատ լավ նվերներ, իսկ իմ մայրիկի և հայրիկի ժամանակ մանդարին-չիր-չամիչ:
  8. Ես կնշանակեր հոկտեմբերի 26-ին, որովհետև այս օրը իմ ծննդյան նախերդ օրն է, և ես երկու օր շարունակ կստանայի նվերներ և ուրախ կանցկացնեի:

 

 

 

 

 

Оставьте комментарий